ԵԱՀԿ առաքելությունը այսօր Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից դեպի հյուսիս։
Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի։
Երկու կողմերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի օգնականները: Առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները: