Մատչելիության հղումներ

Սեֆիլյանի գործով մեղադրյալ Արթուր Մովսիսյանը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման


Արթուր Մովսիսյանը դատարանում, արխիվ
Արթուր Մովսիսյանը դատարանում, արխիվ

Ժիրայր Սեֆիլյանի գործով անցնող Արթուր Մովսիսյանն այսօր դատապարտվեց երեք տարվա ազատազրկման, մեղադրող դատախազը պահանջել էր 4 տարվա ազատազրկում:

Ըստ մեղադրական եզրակացության՝ ռազմական նշանակության շենք-շինություններ զավթելու նպատակով Արթուր Մովսիսյանն իր բնակարանում թաքցրել է հրազեն ու ռազմամթերք՝ այն փոխանցելով ժիրայր Սեֆիլյանի կողմից ստեղծված զինված խմբի մյուս անդամներին: Ինքը՝ Մովսիսյանը, պնդում է, որ Սեֆիլյանին չի ճանաչում: Ավելին՝ այդ օրերին ինքը Ռուսաստանի Դաշնությունում է գտնվել, որտեղ էլ կալանավորվել է ու միայն 6 ամիս հետո է տեղափոխվել Երևան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG