Մատչելիության հղումներ

Սիդորով․ ՀԱՊԿ խաղաղապահ առաքելությունը պատրաստ է մասնակցել սիրիական և այլ ճգնաժամերի կարգավորմանը


ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավար Անատոլի Սիդորովը Երևանում ասուլիսի ժամանակ, 7-ը հոկտեմբերի, 2017թ․
ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավար Անատոլի Սիդորովը Երևանում ասուլիսի ժամանակ, 7-ը հոկտեմբերի, 2017թ․

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահ առաքելությունը, որի անդամ է նաև Հայաստանը, պատրաստ է մասնակցել սիրիական ճգնաժամի և այլ երկրների հակամարտությունների կարգավորմանը, հայտարարել է կազմակերպության միացյալ շտաբի ղեկավար, գեներալ Անատոլի Սիդորովը:

«Անդամ երկրների նախագահները ինչ որոշում որ կայացնեն, այն էլ կիրականացնենք», - ասել է բարձրաստիճան զինվորականը՝ պնդելով, թե վերջին վարժանքների ժամանակ շտաբը ցույց է տվել, որ պատրաստ է իրագործել իր առջև դրված նպատակները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG