Մատչելիության հղումներ

Կադիրով. «Ես երազում եմ պաշտոնից հեռանալու մասին»


Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրով, արխիվ
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրով, արխիվ

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը կիրակի երեկոյան, Ռուսաստանի պետական Россия 1 հեռուստաալիքի եթերում, հայտարարել է, որ լրջորեն մտածում է հանրապետության ղեկավարի պաշտոնը լքելու մասին:

«Կար մի ժամանակաշրջան, երբ կարգուկանոն հաստատելու և պատերազմում հաղթելու համարիմ տիպի ղեկավարներն էին պահանջված: Այսօր, սակայն, Չեչնիայում կարգուկանոն է և բարգավաճում, ուստի եկել է փոփոխությունների ժամանակը», - նշել է Կադիրովը:

Չեչնիայի ղեկավարը նաև ասել է, որ իրեն փոխարինելու ընդունակ մի քանի թեկնածուներ կան: Կադիրովը, սակայն, նրանց անունները չի հրապարակել:

Կադիրովը Չեչնիան ղեկավարում է 2007 թվականից։ Նա այդ երկրի իշխանության ղեկը, հիշեցնենք, ժառանգել է հորից՝ Ահմադ Կադիրովից՝ վերջինիս սպանությունից հետո։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG