Մատչելիության հղումներ

«Մենք վստահ ենք, որ իշխանությունները կնահանջեն». «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնություն


«Մենք վստահ ենք, որ իշխանությունները կնահանջեն», - այսօր «Ազատության» եթերում նման համոզմունք հայտնեց «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Նատալի Յայլոյանը՝ նշելով՝ հասնելու են նրան, որ օրենքը ետ կանչվի Ազգային ժողովից։

Նախաձեռնության անդամներից Վահան Կոստանյանն էլ ասաց, որ դասադուլները շարունակելու են, այժմ փորձում են ցուցարարների թիվը մաքսիմալ մեծացնել։

«2004-ին մարդկանց զանգվածը բավականին մեծ էր, ինչը ստիպեց, որ կառավարությունը հետ կանչի օրենքը, և նույն խնդիրն այսօր մեր նախաձեռնությունն է դրել իր առաջ՝ հնարավորինս մեծ թվով մարդկանց կուլմինացնել, որպեսզի իշխանությունը հետ կանգնի», - ասաց Կոստանյանը։

Հարցին, թե իսկապե՞ս ակնկալում են, որ նախագիծը ետ կկանչվի Ազգային ժողովից, Կոստանյանը պատասխանեց. - «Ես կարծում եմ, որ ամեն ինչ կախված է այն մարդկանց թվից, թե ինչքան մարդ կլինի այս օրերին՝ թե՛ վաղը, թե՛ մյուս օրը, թե՛ հաջորդ օրը, իսկ այն առումով, որ իշխանությունները միշտ ինչ-որ սողանցք գտնում են որոշակի քայլեր կատարելու համար, ես կարծում եմ, որ դրանում մենք վաղուց համոզվել ենք, ու եթե լինի համապատասխան հանրային ճնշում, այս սողանցքն իրենք կգտնեն»։

Հիշեցնենք, գրեթե մեկ շաբաթ է ուսանողները դասադուլ են անցկացնում՝ բողոքելով տարկետման իրավունքի սահմանափակման դեմ։ Նրանք պնդում են, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին»՝ առաջին ընթերցմամբ արդեն ընդունված օրենքի նախագիծը կարող է խոչընդոտել գիտության զարգացմանը։

Համաձայն առաջարկվող օրինագծի, տարկետում կստանան միայն այն քաղաքացիները, ովքեր պայմանագիր կկնքեն պաշտպանության նախարարության հետ և կպարտավորվեն ուսումն ավարտելուց հետո բանակում ծառայել արդեն երեք տարի ժամկետով: Հակառակ պարագայում նրանք 18 տարին լրանալուն պես երկու տարով կզորակոչվեն բանակ:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եդ դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG