Մատչելիության հղումներ

Մոուրինյոյին դատում են հարկերից խուսափելու մեղադրանքով


«Մանչեսթր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյո, արխիվ
«Մանչեսթր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյո, արխիվ

«Մանչեսթր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն դատարանի առաջ է կանգնել հարկերից խուսափելու մեղադրանքով:

Ուրբաթ օրը Մադրիդում մեկնարկել են դատական լսումները: Հայտնի է, որ պորտուգալացի մարզչի շահերը դատարանում ներկայացնելու է նույն փաստաբանը, որը պաշտպանել է մեկ այլ հայտնի պորտուգալացու՝ ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուին:

Մադրիդի դատախազությունը պնդում է, որ Մոուրինյոն կանխամտածված կերպով խուսափել է հարկերից` իսպանական բյուջեին 3 միլիոն 300 հազար եվրոյի վնաս հասցնելով: Ըստ մեղադրանքի՝ նա Իսպանիայի հարկային օրենսդրության մի շարք դրույթները խախտել է 2011 և 2012 թվականներին` Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ աշխատելու ընթացքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG