Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանի նախագահ Սի Ծինպինի հրավերով հաջորդ շաբաթ մեկնելու է Պեկին:
Չինաստանի ԱԳՆ խոսնակ Լու Կանգն այսօր առավոտյան ասել է, որ այցը նախատեսված է նոյեմբերի 8-ից 10-ը:
Երկու երկրների ղեկավարներըը քննարկելու են փոխադարձ առևտրի և համաշխարհային հիմնախնդիրների, այդ թվում Հյուսիսային Կորեայի հրթիռային և միջուկային փորձարկումների թեմաները:
Կանգն ասել է, որ Չինաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ աշխատել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ասպարեզներում և հույս է հայտնել, որ Թրամփի այցը կնպաստի երկկողմ հարաբերությունների զարգացմանը: