Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Հնդկաստան:
Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, նախագահը Նյու Դելի է մեկնում Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հրավերով։
Այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա երկրի բարձրագույն ղեկավարության՝ Նարենդրա Մոդիի, նախագահ Ռամ Նաթ Քովինդի և փոխնախագահ Վենկայա Նայդուի հետ:
Հայաստանի նախագահը կմասնակցի «Համաշխարհային պարեն. Հնդկաստան-2017» համաժողովի լիագումար նիստին և դրա շրջանակներում նախատեսված նույն խորագրով միջազգային սննդարդյունաբերության ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը:
Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա նաև Հնդկաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: