Մատչելիության հղումներ

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը մերժեց իր ինքնաբացարկի հերթական միջնորդությունը


Դատավոր Արտուշ Գաբրիելյանը «Սասնա ծռեր»-ի գործով դատական նիստերից մեկի ժամանակ, արխիվ
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը «Սասնա ծռեր»-ի գործով դատական նիստերից մեկի ժամանակ, արխիվ

Այսօր սկսվեց Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքի գրավման գործից առանձնացված վարույթներից մեկով դատաքննությունը՝ Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ:

Այս վարույթով անցնում է 11 ամբաստանյալ՝ «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Արմեն Լամբարյանը, Կարո Եղնուկյանը և այլոք:

Փաստաբան Արայիկ Պապիկյանը այսօր դատավորի ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց, որին միացան նաև մյուս փաստաբանները: Նրանք շարունակում են պնդել, որ Արտուշ Գաբրիելյանը չի հարգում օրենքը:

Դատավորը միջնորդությունը մերժեց:

ՊՊԾ գնդի տարածքի գրավման փաստով, հիշեցնենք, 14 և 18 մեղադրյալների մասերով երկու առանձին դատավարություն էր ընթանում: Սակայն դատավոր Արտուշ Գաբրիելյանը երկու գործերը բաժանեց երկուական առանձին վարույթների, այնուհետև երկու գործերի առանձնացրած վարույթները վերախմբավորեց երեք առանձին վարույթում։

Գործով ամբաստանյալների հիմնական մասը մեղադրվում է 2016 թվականի հուլիսին ՊՊԾ գնդի տարածքը գրավելու, պատանդ պահելու, ապօրինի զենք-զինամթերք կրելու, փոխադրելու մեջ։ Երեք ոստիկանների սպանության համար մեղադրվում են «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից երկուսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG