Մատչելիության հղումներ

Իրաքի քրդերը պատրաստ են «սառեցնել» անկախության հռչակումը՝ Բաղդադի հետ հրադադարի և երկխոսության համար


Իրաք - Քրդական ուժերի զինտեխնիկան իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլի մատույցներում, 20-ը հոկտեմբերի, 2017թ․
Իրաք - Քրդական ուժերի զինտեխնիկան իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլի մատույցներում, 20-ը հոկտեմբերի, 2017թ․

Իրաքի քրդական ինքնավարությունը հայտարարում է, թե պատրաստ է «սառեցնել» անկախության հռչակումը՝ Բաղդադի հետ երկխոսություն սկսելու և հրադադար հաստատելու համար:

«Ռազմական գործողությունները կողմերից որևէ մեկին հաղթանակ չեն բերի, փոխարենը երկիրը կներքաշեն քաոսի մեջ», - ասված է քրդական կառավարության տարածած հայտարարության մեջ:

Անցած ամիս ինքնավարությունը ձայների գերակշռող մեծամասնությամբ քվեարկել էր Իրաքից անջատվելու օգտին, ինչից հետո Բաղդադը ռազմական գործողություններ է սկսել՝ քրդերից գրավելով նավթով հարուստ Քիրքուք քաղաքն ու այլ շրջաններ:

Իրաքի վարչապետը, որ ավելի վաղ պահանջել էր չեղյալ հայտարարել քրդական հանրաքվեի արդյունքները, հրադադարի առաջարկին դեռ չի արձագանքել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG