Ազգային ժողովի շենքի դիմաց մի խումբ ուսանողներ բողոքի ակցիա են իրականացնում։
Ցույցի մասնակիցները դեմ են խորհրդարանում այս պահին քննարկվող Զինծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին նոր օրենքի նախագծին, որն Ազգային ժողով է բերել Պաշտպանության նախարարությունը։
«Մեր մոտավոր հաշվարկներով՝ ամեն տարի ասպիրանտուրա ընդունվում է 140 ուսանող, ու եթե տարկետումը ընդհանրապես չլինի, այդ 140 ուսանողը զրկվում է գիտությամբ զբաղվելու հնարավորությունից», - «Ազատության» հետ զրույցում ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը՝ շարունակելով. - «Բոլորս էլ գիտենք՝ ովքեր գնում են ու վերադառնում են բանակից, էլ չեն էլ ուզում սովորել»։
Ուսանողները պահանջում են հանդիպում Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի կամ Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի որևէ ներկայացուցչի հետ։
Հիշեցնենք, ըստ նոր օրինագծի՝ ուսման համար տարկետում կտրվի միայն այն դեպքում, եթե քաղաքացին պայմանագիր կնքի Պաշտպանության նախարարության հետ: Ընդ որում, այդ դեպքում արդեն ուսումնառությունից հետո քաղաքացին պարտավորվում է բանակում ծառայել ոչ թե 2, այլ 3 տարի։
Մանրամասներն՝ ավելի ուշ