Պորտուգալիայի ներքին գործերի նախարարը հրաժարական է տվել երկրում անտառային հրդեհների պատճառով, որոնք ավելի քան հարյուր մարդու կյանք են խլել:
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կոնստանցա Ուրբանո դե Սոուզան, ով պաշտոնը ստանձնել էր 2015 թվականի նոյեմբերին, հայտարարել է, թե այդ բնական աղետներից հետո կորցրել է «քաղաքական և անձնական պայմանները աշխատանքը շարունակելու համար»: Նրա ղեկավարած գերատեսչությունը պատասխանատու է հրշեջ ծառայությունների, ոստիկանության և քաղաքացիական պաշտպանության մարմինների համար, որոնք անցած ամռանը կոշտ քննադատության թիրախ էին դարձել հրդեհների պատճառով: Հրդեհների հետևանքով մարդկանց մահացության մակարդակը Պորտուգալիայի համար ռեկորդային է: