Երեկ Վաշինգտոնի դատարանը մերժել է ռուսաստանցի միլիարդատեր Օլեգ Դերիպասկայի հայցն ընդդեմ Associated Press-ի:
Դերիպասկան լրատվական գործակալությանը մեղադրում էր զրպարտության մեջ: Հայցի հիմքում գործակալության հրապարակած հոդվածն էր, ըստ որի՝ Դերիպասկան ենթադրաբար կապեր է ունեցել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի նախագահական քարոզարշավի ղեկավար Փոլ Մանաֆորթի հետ, հաղորդում է ТАСС գործակալությունը: