Նախագահ Սերժ Սարգսյանը վաղը աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան՝ մասնակցելու Սոչիում կայանալիք ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստերին: Այդ մասին պաշտոնապես հաղորդեց Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: