Մատչելիության հղումներ

Մոսկվան զգուշացնում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին


«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի լոգոն
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի լոգոն

Ռուսաստանի արդարադատության նախարարությունը զգուշացրել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին, որ կարող է սահմանափակել ընկերության աշխատանքները Ռուսաստանում և Ղրիմում՝ ռուսական մեդիայի նկատմամբ Միացյալ Նահանգներում իբրև թե բանեցվող ճնշումներին ի պատասխան։

Պաշտոնական նամակում նշվում է, որ ընկերությունը կարող է որակվել որպես «օտարերկրյա գործակալ» և ենթարկվել սահմանափակումների:

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի փոխնախագահ, գլխավոր խմբագիր Նենադ Փեյչը հայտարարել է․ - «Ազատություն»-ը լրագրողական կազմակերպություն է, և մենք հույս ունենք, որ կկարողանանք շարունակել մեր աշխատանքը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG