Ռուսաստանը և Թուրքիան փորձագիտական մակարդակով շարունակում են C-400 (S-400) հրթիռային համալիրների վաճառքի շուրջ բանակցությունները, այսօր լրագրողներին ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Կարող եմ ասել, որ փորձագիտական մակարդակով շփումները և բանակցությունները այդ գործարքի համատեքստում շարունակվում են», - ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսպես է պատասխանել Պեսկովը գործարքից պաշտոնական Անկարայի հրաժարվելու հնարավորության վերաբերյալ հարցին:
Ըստ ՏԱՍՍ-ի՝ ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան կարող է հրաժարվել Ռուսաստանից C-400 համալիրներ գնելուց, եթե համաձայնություն ձեռք չբերվի դրանց համատեղ արտադրության վերաբերյալ:
Սեպտեմբերին, հիշեցնենք, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտնել էր, որ Անկարան Մոսկվայի հետ ստորագրել է C-400-ների ձեռքբերման համաձայնագիրը, և կանխավճարն արդեն մուծվել է: