Այսօր Հայաստանի կինոգործիչների միության արտահերթ համագումարում 88 ձայնով ԿԳՄ նախագահ ընտրվեց կինոռեժիսոր, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանը:
Միության նախագահի պաշտոնի համար առաջադրվել էին նաև Ազգային կինոկենտրոնի նախկին տնօրեն Գևորգ Գևորգյանի և կինոռեժիսրո Վահե Գևորգյանցի թեկնածությունները: Վերջիններս ստացան, համապատասխանաբար՝ 17 և 27 ձայն: