Մատչելիության հղումներ

Վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնական այցով կմեկնի Իրան


Կարեն Կարապետյան, արխիվ
Կարեն Կարապետյան, արխիվ

Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի հրավերով հոկտեմբերի 9-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի ԻԻՀ։

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Կարապետյանը Թեհրանում հանդիպումներ կունենա ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի, նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի, Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ:

Կարեն Կարապետյանն այցելելու է նաև «Արարատ» մարզական ակումբ, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը տեղի հայ համայնքի, այդ թվում՝ գործարար հատվածի ներկայացուցիչների հետ:

Սա վարչապետի պաշտոնում Կարապետյանի առաջին այցն է Իրանի Իսլամական Հանրապետություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG