Մատչելիության հղումներ

Մայրաքաղաքի զարգացման հարցում մեծացել են բնակիչների պահանջները. Տարոն Մարգարյան


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արթուր Ստեփանյանին:

Ըստ քաղաքապետարանի, Մարգարյանն ասել է, որ յուրաքանչյուր աշխատակցից ակնկալում է բարեխիղճ և սրտացավ աշխատանք:

«Երևանի դինամիկ զարգացումն ապահովելու հարցում մենք ունենք հստակ մոտեցում, առաջիկայում Երևանի ավագանու հաստատմանը կներկայացվեն Երևանի զարգացման հնգամյա, ինչպես նաև մեկամյա ծրագրերը, որոնք լիարժեքորեն կյանքի կոչելու համար անհրաժեշտ է ամենօրյա հետևողական աշխատանք: Ուստի, թիմային աշխատանքի արդյունքում մենք պետք է անենք հնարավորը՝ երևանցիներին ներկայացված բոլոր ծրագրերն ամբողջությամբ կյանքի կոչելու համար: Պետք է քաջ գիտակցել, որ այսօր մայրաքաղաքի զարգացման հարցում մեծացել են մեր բնակիչների պահանջներն ու սպասելիքները, ուստի կրկնապատկվել են նաև վարչական շրջանների աշխատակազմերից մեր պահանջները», - ընդգծել է քաղաքապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG