«Սասնա ծռեր» զինված խմբի՝ դատարանում քննվող երկու գործերով նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը այսօր 18 ամբաստանյալների գործով նիստի ժամանակ որոշում կայացրեց գործը բաժանել վարույթների և հիմնական ամբաստանյալների մասով վարույթը փոխանցել այլ դատավորի՝ առանց հստակեցնելու, թե ում:
Փաստաբանները լրագրողների հետ զրույցում դժգոհեցին որոշման կապակցությամբ՝ պնդելով, որ այն չի նպաստի արդարադատության իրականացմանը:
Հիշեցնենք՝ «Սասնա ծռեր» կոչվող զինված խումբը անցած տարվա հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ վերահսկողության տակ էր պահել Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան: Հուլիսի 31-ին խմբի անդամները հանձնվեցին իրավապահներին:
Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավման փաստով 14 և 18 մեղադրյալների մասերով երկու առանձին դատավարություն է ընթանում: Զինված խմբի հիմնական մասը մեղադրվում է գնդի տարածքը գրավելու, պատանդ պահելու, ապօրինի զենք-զինամթերք կրելու, փոխադրելու մեջ։ Երեք ոստիկանների սպանության համար մեղադրվում են խմբի անդամներից երկուսը:
Մանրամասները՝ քիչ անց