Սեպտեմբերի 26-28-ը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան կայցելի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկաների հարցերով պետնախարար Ալեն Դանքնը։
Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ պետնախարարին կընդունի նախագահ Սերժ Սարգսյանը, Ալեն Դանքնը կհանդիպի վարչապետ Կարեն Կարապետյանին և Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին։
Վաղը նախատեսված են Էդվարդ Նալբանդյանի և Ալեն Դանքնի բանակցությունները, որոնց արդյունքներով նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով: