Մատչելիության հղումներ

ՀԱՊԿ-ի արտգործնախարարները հանդիպել են Նյու Յորքում


Նյու Յորքում, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում կայացած աշխատանքային հանդիպմանը ՀԱՊԿ-ի անդամ երկրների արտգործնախարարները պայմանավորվել են արտաքին հարցերի ուղղությամբ շարունակել համակարգված աշխատանքը:

Ռուսաստանի արտգործնախարաությունը հայտնում է, որ հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև ՄԱԿ-ի Գլխավոր ասամաբլեայի 72-րդ նստաշրջանի օրակարգի առաջնահերթ հարցերի վերաբերյալ:

ՀԱՊԿ-ի արտգործնախարարները համատեղ երեք հայտարարություն են ընդունել, որոնք վերաբերում են ահաբեկչության դեմ պայքարին, աշխարհում համապարփակ կայունություն ապահովելուն և Աֆղանստանի իրավիճակին:

ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը արտգործնախարարնեին ներկայացրել է այս տարի նոյեմբերի վերջին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ-ի խորհրդի նիստի նախապատրաստական աշխատանքները:

ՀԱՊԿ-ի անդամ են վեց երկիր՝ Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը և Հայաստանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG