Մատչելիության հղումներ

Թրամփը պատրաստվում է ՄԱԿ-ում կոշտ քննադատության ենթարկել Հյուսիսային Կորեային, Իրանին և Վենեսուելային


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ի կենտրոնակայանում, Նյու Յորք, 18-ը սեպտեմբերի, 2017թ․
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ի կենտրոնակայանում, Նյու Յորք, 18-ը սեպտեմբերի, 2017թ․

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր առաջին ելույթի ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոշտ քննադատության է ենթարկելու Հյուսիսային Կորեային, Իրանին և Վենեսուելային: Այս մասին հայտնել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչը, ով նախընտրել է չներկայանալ:

«Նա ծայրաստիճան կոշտ տոնով է խոսելու Հյուսիսային Կորեայից բխող վտանգների մասին, որոնք սպառնում են մեր և դահլիճի բոլոր երկրների անվտանգությանը», - հայտարարել է Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան: «Նա նաև կխոսի այն աջակցության մասին, որ ստանում է հյուսիսկորեական ռեժիմը», - հավելել է պաշտոնյան:

Երեքշաբթի օրը Թրամփը ՄԱԿ-ի անդամների կոչ է անելու դեմ հանդես գալ Փհենյանի միջուկային զենքի և բալիստիկ հրթիռների ծրագրին և արգելափակել դրանք այնքան ժամանակ, մինչև հյուսիսկորեական բանակը նվազեցնի իր հզորությունը, նշել է Սպիտակ տան ներկայացուցիչը: Առանց մանրամասների՝ նա հայտնել է նաև, որ նախագահը ուշադրություն է հատկացնելու Իրանին:

Երկուշաբթի օրը Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը դուրս կգա Իրանի միջուկային ծրագրի հարցով համաձայնագրից, եթե պարզվի, որ Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպությունը բավարար կերպով չի վերահսկում փաստաթղթի դրույթների կատարումը:

Ակնկալվում է, որ Թրամփը կանդրադառնա նաև Վենեսուելայի տնտեսական ու քաղաքական անկայունության թեմային: ԱՄՆ նախագահի ելույթի առանցքային թեմաներից մեկն էլ ահաբեկչությունն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG