ԼՂ պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական որոշ լրատվամիջոցների հաղորդումները, թե Լեռնային Ղարաբաղում տեղակայված զորամասերից մեկին պատկանող բեռնատար ավտոմեքենայի ձորը ընկնելու հետևանքով մահացել են 8 և վիրավորվել 4 զինծառայողներ, դրանք որակելով «ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական ապատեղեկատվություն»:
Ղարաբաղի ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը հայտարարում է, որ վերջին օրերին բանակում արտակարգ պատահարներ տեղի չեն ունեցել, և կոչ է անում հայրենական լրատվամիջոցներին «չընկնել հակառակորդի տեղեկատվական ծուղակը և բանակի մասին տեղեկատվություն տարածելիս օգտվել բացառապես պաշտոնական հաղորդագրություններից»:
«Ավելացնենք նաև, որ Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և աչալրջորեն կատարել իրենց մարտական խնդիրը», - ասված է հաղորդագրությունում: