Մատչելիության հղումներ

Լապշինը մոր ուղեկցությամբ Բաքվից մեկնեց Թել Ավիվ


Բելառուսից Ադրբեջան արտահանձնված բլոգեր Ալեքսանդր Լապշինը, Բաքու, 7-ը փետրվարի, 2017թ.
Բելառուսից Ադրբեջան արտահանձնված բլոգեր Ալեքսանդր Լապշինը, Բաքու, 7-ը փետրվարի, 2017թ.

Լեռնային Ղարաբաղ այցելելու համար Ադրբեջանի դատարանի վճռով երեք տարվա ազատազրկման դատապարտված և նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով սեպտեմբերի 11-ին ներում ստացած բլոգեր Ալեքսանդր Լապշինն այսօր առավոտյան իր մոր՝ Բելա Լապշինայի ուղեկությամբ, Բաքվից օդանավով մեկնել է Իսրայել:

Լապշինին Բաքվի պահանջով 2016 թվականին ձերբակալել են Բելառուսում և արտահանձնել են Ադրբեջանին: Լապշինը, ով ունի Ռուսաստանի, Ուկրաինայի և Իսրայելի քաղաքացիություն, 2011 և 2012 թվականներին Հայաստանի տարածքով այցելել էր Լեռնային Ղարաբաղ:

Նախքան ներում ստանալը, Լապշինը նախագահ Ալիևին հասցեագրած մեղայական նամակում ներողություն է խնդրել Ադրբեջանի իշխանություններից և հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին:

Ալիևի խորհրդական Ալի Հասանովն ասել է, որ Լապշինը բանտում վերջին օրերին փորձել է ինքնասպանություն գործել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG