Հյուսիսային Կորեան սպառնացել է Միացյալ Նահանգներին, թե Վաշինգտոնը «լրջագույն ցավ կապրի», եթե նույնիսկ հաջողի և ստանա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հավանությունը Փհենյանի նկատմամբ նոր՝ ավելի ուժեղ պատժամիջոցներ սահմանելու համար:
Հյուսիսային Կորեայի արտգործնախարարությունը ժամեր առաջ հայտարարություն է տարածել, թե Փհենյանը վճռական է՝ «ծայրահեղ միջոցներ» կիրառել Միացյալ Նահանգների դեմ, որոնք այնպիսի ցավ ու տառապանք կպատճառեն Վաշինգտոնին, ինչը չի եղել ամերիկյան պատմության ողջ ընթացքում:
ՄԱԿ-ը բավարարել է ԱՄՆ-ի հայտը՝ Հյուսիսային Կորեայի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցով այսօր կազմակերպության Անվտանգության խորհրդում քվեարկություն անցկացնելու համար: