Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը պահանջում է խստացնել Փհենյանի հանդեպ պատժամիջոցները


ՄԱԿ-ի կենտրոնակայանի շենքը Նյու Յորքում, արխիվ
ՄԱԿ-ի կենտրոնակայանի շենքը Նյու Յորքում, արխիվ

ԱՄՆ-ը պահանջում է առաջիկա երկուշաբթի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քվեարկության դնել Հյուսիսային Կորեայի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանող բանաձևի նախագիծ, անցած շաբաթ Փհենյանի կողմից իրականացված՝ ջրածնային ռումբի փորձարկմանն ի պատասխան:

Փաստաթուղթը, ի թիվս այլ տնտեսական սահմանափակումների, նախատեսում է նաև արգելափակել այդ երկիր նավթի մատակարարումն ու սառեցնել Հյուսիսային Կորեայի առաջնորդի արետրեկրյա հաշիվները: Ամերիկյան կողմն ակնկալում է, որ պատժամիջոցների խստացումը Հյուիսային Կորեային կստիպի դադարեցնել իր միջուկային ծրագիրն ու բանակցություններ սկսել միջազգային համայնքի հետ:

Ըստ դիվանագիտական աղբյուրների, սակայն, ՄԱԿ-ի անվտանգության խորհդի մշտական անդամներ Չինաստանն ու Ռուսաստանը դեմ են գործող պատժամիջոցների խստացմանը: ՌԴ-ն և Չինաստանը աշխարհի եզակի պետություններից են, որոնք մինչ օրս Փհենյանի հետ տնտեսական կապեր են պահպանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG