Մոսկվայի կենտրոնում անցյալ տարվա ամռամը Citibank-ի գրասենյակը գրաված և 4 մարդու պատանդառած 56-ամյա Արամ Պետրոսյանն այսօր դատապարտվել է 12 տարվա ազատազրկման:
Նրա փաստաբան Ալեքսանդր Կարաբանովն ասել է, որ դատավճիռը չափից շատ խիստ է և անպայման կբողոքարկի:
Պետրոսյանը 2016 թվականի օգոստոսի 24-ին ներխուժել է Citibank-ի գրասենյակ և հայտարարել, թե պայթուցիկ ունի:
Ժամեր անց ոստիկանները պատանդներին ազատ են արձակել և պարզել են, որ նրա մոտ ընդամենը եղել է ռումբ հիշեցնող իր:
Պետրոսյանը պնդել է, թե այդ քայլին է դիմել Ռուսաստանում սնանկացած գործարարների խնդիրների վրա իշխանության ուշադրությունը հրավիրելու համար: