Պաշտոնական Անկարան Գերմանիայի իշխանություններին մեղադրում է պոպուլիզմի մեջ, որը բացասաբար է ազդում թուրք-գերմանական հարաբերությունների զարգացման հեռանկարի վրա:
Արձագանքելով՝ Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելի կիրակի երեկոյան հնչեցրած հայտարություններին` Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալինը Թվիթերի իր էջում գրել է. - «Հուսով ենք, որ այն խնդրահարույց մթնոլորտին, որի արդյունքում տուժում ենթուրք-գերմանական հարաբերությունները վերջ կտրվի», - գրել է Էրդողանի խոսնակը:
Կիրակի օրը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է՝ Թուրքիայի հետ` Եվրամիության անդամակցության շուրջ բանակցությունները պետք է դադարեցվեն։
«Հստակ է, որ Թուրքիան չպետք է ԵՄ անդամ դառնա», - ասել էՄերկելը։