Սերբիայի ու Կոսովոյի նախագահներն այսօր հանդիպում են Բրյուսելում՝ հարաբերությունները բարելավելու նպատակով:
Բանակցությունները նախաձեռնել է Եվրամիության արտգործնախարար Ֆեդերիկա Մոգերինին:
Պաշտոնական հաղորդագրության համաձայն, Ալեքսանդր Վուչիչն ու Հաշիմ Թաչին մտքեր կփոխանակեն՝ երկխոսությունը շարունակելու և կապերը վերականգնելու ուղղությամբ, ինչի մասին պայմանավորվել էին ամիսներ առաջ:
Կոսովոն Սերբիայից անկախանալու մասին հայտարարեց 2008-ին, մինչ օրս Բելգրադը չի ընդունում այդ փաստը, թեև Պրիշտինայի անկախությունը ճանաչել է ՄԱԿ-ի ավելի քան 110 պետություն: