Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 24-ից 28-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
«Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսն օգոստոսի 24-ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից: Երկարատև ֆիզիկական աշխատանքն արևի ուղիղ ճառագայթների տակ կարող է առաջ բերել արևահարություն», - ասված է հաղորդագրությունում։
Հանրապետության տարածքում` օգոստոսի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այդ օրերին Երևանում առավելագույն ջերմաստիճանը կտատանվի 30-ից 36 աստիճանի։