Սեպտեմբերի 7-ին Բաքվում տեղի կունենա Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը:
Էլմար Մամեդյարովի, Միխեիլ Ջանելիձեի և Մևլութ Չավուշօղլուի եռակողմ հանդիպման մասին ավելի վաղ էր հայտարարվել, բայց օրը հայտի չէր:
APA գործակալությունը` ճշտելով եռակողմ հանդիպման օրը, նաև հայտնում է, որ Թուրքիայի արտգործնախարարը Բաքու կժամանի սեպտեմբերի 6-ին:
2012 թվականից սկսած այս երեք երկրների արտգործնախարարները յուրաքանչյուր տարի, տարին երկու անգամ հանդիպում են՝ քննարկելու եռակողմ համագործակցության, տարածաշրջանային և ընթացիկ հարցեր:
2012 թվականին Տրապիզոնում կայացած առաջին հանդիպմանը հուշագիր էր ստորագրվել՝ քաղաքական, տնտեսական, էներգետիկ, տրանսպորտի և շրջակա միջավայրի պահպանության ոլորտներում համագործակցելու վերաբերյալ: