Մատչելիության հղումներ

Կատալոնիայում հարձակումների զոհերի թիվը հասավ 14-ի


Իսպանիա, Կատալոնիա - Բարսելոնայում հարձակումից տուժածներին օգնություն է ցուցաբերվում, 17-ը օգոստոսի, 2017թ.
Իսպանիա, Կատալոնիա - Բարսելոնայում հարձակումից տուժածներին օգնություն է ցուցաբերվում, 17-ը օգոստոսի, 2017թ.

Կատալոնիայում երեկ տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների զոհերի թիվը հասավ 14-ի: Այդ մասին հայտնել են տեղի իշխանությունները:

Հիշեցնենք, երեկ Բարսելոնայում բեռնատարի վարորդը մեքենան միտումնավոր մխրճել է մարդկանց բազմության մեջ, հաղորդվում էր առնվազն 13 զոհի, 100-ից ավելի վիրավորների մասին:

Դրանից ժամեր անց ոստիկանությունը Կամբրիլս քաղաքում 5 մարդու է սպանել, որոնք, իրավապահների պնդմամբ, նմանատիպ հարձակում էին նախապատրաստում և հասցրել էին ավտոմեքենայով վրաերթի ենթարկել 6 քաղաքացիական անձի ու մեկ ոստիկանի, վերջիններս մարմնական վնասվածքներ են ստացել:

Իշխանությունները ահաբեկչություն են որակել Կատալոնիայում տեղի ունեցածը, որի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն»-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG