Իսպանիայի իշխանությունները հայտարարում են, որ կանխել են մեկ այլ ահաբեկչական գործողություն, որը պետք է հաջորդեր Բարսելոնայի հարձակմանը։
Ոստիկանությունը հայտարարում է, որ Բարսելոնայի ահաբեկչությունից ժամեր անց Կամբրիլս քաղաքում 5 մարդու է սպանել, որոնք նմանատիպ հարձակում էին նախապատրաստում և հասցրել էին ավտոմեքենայով վրաերթի ենթարկել 6 քաղաքացիական անձի ու մեկ ոստիկանի, վերջիններս մարմնական վնասվածքներ են ստացել:
Ոստիկանությունը պնդում է, որ Բարսելոնայի և Կամբրիլսի հարձակումների միջև կապ կա:
Իսպանացի իրավապահները հայտնում են նաև, որ մինչ Բարսելոնայի ահաբեկչությունը այդ քաղաքին մոտ գտնվող բնակավայրի տներից մեկում պայթյունի հետևանքով մեկ մարդ է մահացել: Ոստիկանության աղբյուրների վկայությամբ՝ այդ տան բնակիչները պայթուցիկներ էին պատրաստում: