Մատչելիության հղումներ

Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհի հիմնական օջախները մարվել են․ ԱԻՆ


Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհի հիմնական օջախները մարվել են, հաղորդում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը, նշելով, որ այսօր ժամը 17:30-ի դրությամբ հաջողվել է մարել մնացած 2,5 կմ պարագծում շարունակվող հրդեհի հիմնական օջախները:

«Ներկա պահին արգելոցում իրականացվում են հետմարման աշխատանքներ: ՌԴ ԱԻՆ «ԻԼ-76» ինքնաթիռը շարունակում է օդային հրդեհաշիջման աշխատանքները՝ ստեղծելով անվտանգության գոտիներ և խոնավ միջավայր՝ օջախների կրկնակի բռնկումը բացառելու նպատակով:

Այս պահին Խոսրովի արգելոցի տարածքում անձրև չի տեղում, ՀՀ ԱԻՆ Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության տվյալներով՝ անձրևը սպասվում է ժամը 19:00-ից հետո: Ինքնաթիռի հետագա թռիչքների և լայնածավալ աշխատանքների իրականացման վերաբերյալ որոշումը կկայացվի վաղը առավոտյան՝ հետախուզական տվյալների ուսումնասիրության արդյունքում»,- նշված է հաղորդագրության մեջ:

Օգոստոսի 12-ին Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից մոտ 20 կմ հյուսիս՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում հրդեհ էր բռնկվել, որն աստիճանաբար ահագնանում էր: Մինչ այսօր այն ամբողջությամբ մարված չէ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG