Ուկրաինայի անվտանգության ծառայության մամուլի խոսնակը Ֆեյսբուքի իր էջում այսօր գրել է, որ «ռուսական պրոպագանդիստ» Թամարա Ներսեսյանը անցած գիշերվա ընթացքում արտաքսվել է երկրից, և նրա մուտքը Ուկրաինա երեք տարով արգելված է:
«Ռոսիա 24» հեռուստաընկերությունը այսօր ավելի վաղ հաղորդել է, որ իր թղթակից Ներսեսյանը արտաքսվել է Ուկրաինայի անվտանգության ծառայության կողմից հարցաքննվելուց հետո:
2014 թվականից սկսած Կիևը արգելել է ռուսական ավելի քան մեկ տասնյակ հեռուստաընկերությունների գործունեությունը՝ նրանց մեղադրելով պատերազմի քարոզչություն տարածելու մեջ: