Մատչելիության հղումներ

Հովհաննես Սահակյանը՝ սոցապ նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ


Հովհաննես Սահակյան, արխիվ
Հովհաննես Սահակյան, արխիվ

Վարչապետ Կարեն Կարապետյանի այսօրվա որոշմամբ, Հովհաննես Սահակյանը նշանակվել է Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ։

Որոշման տեքստը տեղադրված է e-gov.am կայքում։

Հովհաննես Սահակյանը 5-րդ գումարման Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր էր և ղեկավարում էր Պետաիրավական հարցերի հանձնաժողովը։

Հիշեցնենք, որ վարչապետի օգոստոսի 7-ի որոշմամբ, Արտակ Ղազարյանն ազատվել էր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG