Հայաստան ուղղվող մասնավոր տրանսֆերտները շարունակում են աճել:
Կենտրոնական բանկի տվյալներով՝ ֆիզիկական անձինք հունիսին փոխանցել են 147.5 միլիոն դոլար կամ 9.1 տոկոսով ավելի՝ նախորդ տարվա հունիսի համեմատ:
2017 թվականի առաջին կիսամյակում արդեն իսկ փոխանցվել է 724.7 միլիոն դոլար կամ 16.4 տոկոսով ավելի՝ նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ: