Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսը չի բացառել, որ ամերիկյան Patriot տեսակի հակաօդային պաշտպանության համակարգերը կարող են տեղակայվել Էստոնիայի տարածքում: Այս մասին կիրակի երեկոյան Էստոնիայի պետական հեռուստատեսության եթերում հայտարարել է այդ երկրի վարչապետ Յուրի Ռատասը:
Էստոնական կառավարության ղեկավարի խոսքով՝ այդ մասին Փենսը հայտարարել է Տալլինում բանակցությունների ժամանակ:
Ըստ Ռատասի, սակայն, Patriot-ների տեղակայման հստակ ժամկետները բանակցությունների ընթացքում չեն նշվել: