Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով եռօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբին:
Ըստ Հայաստանի արտգործնախարարության, Ցախի Հանեգբիին կընդունեն Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն ու վարչապետ Կարեն Կարապետյանը։
Այսօր տեղի կունենան Էդվարդ Նալբանդյանի և Ցախի Հանեգբիի բանակցությունները։
Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարարը հանդիպումներ կունենա Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, ինչպես նաև գյուղատնտեսության նախարարների հետ:
Այցի շրջանակներում Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարարը կայցելի Ծիծեռնակաբերդ` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: