Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի դստեր ամուսինը՝ Ջարեդ Քուշները հայտարարել է, որ 2016 թվականի նախագահական ընտրությունների քարոզարշավի և իշխանության փոխանցման ընթացքում կապ չի ունեցել որևէ օտար կառավարության հետ։
Նա այս մեկնաբանություններն արել է երեկ Սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովի հետ հանդիպումից հետո, որը Կոնգրեսի այլ հանձնաժողովների հետ ուսումնասիրում է Թրամփի շրջապատի և ռուս պաշտոնյաների հնարավոր կապերն ու ԱՄՆ նախագահական ընտություններին Ռուսաստանի միջամտության վերաբերյալ մեղադրանքները։
Քուշները, ով նաև նախագահ Թրամփի ավագ խորհրդականն է, ասել է, որ որևէ նման կապ չի ունեցել և չգիտի իրենց ընտրարշավի թիմից որևէ մեկին, ով այդպիսի կապեր ունեցած լիներ։
Սենատում հանդիպումից առաջ Քուշները գրավոր հայտարություն է տարածել, որտեղ հայտնում է, որ նախագահական ընտրարշավի և իշխանության փոխանցման փուլում ընդամենը չորս անգամ է շփում ունեցել Ռուսաստանի ներկայացուցիչների հետ։