Մատչելիության հղումներ

Թրամփ կրտսերը և Վեսելնիցկայան ԱՄՆ Սենատում վկայություն տալու պատրաստակամություն են հայտնում


Դոնալդ Թրամփ կրտսեր, արխիվ
Դոնալդ Թրամփ կրտսեր, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ավագ որդին՝ Դոնալդ Թրամփ կրտսերը, ինչպես նաև 2016 թվականի նախագահական ընտրություններում Թրամփի քարոզարշավի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորտը համաձայնել են հաջորդ շաբաթ վկայություն տալ Սենատի հանձնաժողովի առջև, որը քննում է ԱՄՆ ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտության հարցը: Սենատի արդարադատության հանձնաժողովի փոխանցմամբ՝ գործով անցնող այդ երկու կենտրոնական անձինք հանձնաժողովին կներկայանան հուլիս 26-ին:

Քարոզարշավի ժամանակ ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի որդին հանդիպել էր Կրեմլի հետ սերտ կապեր ունեցող փաստաբան Նատալյա Վեսելնիցկայային, ով խոստացել էր Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնին վարկաբեկող նյութեր տրամադրել։

Վեսելնիցկայան, իր հերթին, ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, պատրաստակամություն է հայտնել վկայություն տալ Միացյալ Նահանգների Սենատի առջև: Ռուս փաստաբանի մասնակցությամբ լսումների օր դեռ նշանակված չէ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG