Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին մեղադրել է Իրանի դեմ նոր պատժամիջոցներով «մթնոլորտը թունավորելու» մեջ, չնայած Թեհրանը հետևում է 2015-ին կնքված միջուկային համաձայնագրի պահանջներին:
«Ցավոք, սա դարձել է այս վարչակազմի վատ սովորությունը», - լրագրողներին ասել է Զարիֆը Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում:
Սպիտակ տունն ընդունում է, որ միջուկային համաձայնագրի պայմանները տեխնիկապես պահպանվում են, սակայն մեղադրել է Իրանին համաձայնագրի «ոգին» կոտրելու մեջ, քանի որ այդ երկիրը շարունակում է բալիստիկ հրթիռների փորձարկումները:
Պաշտոնական Վաշինգտոնը երեկ հայտարարեց, թե նոր պատժամիջոցներ է սահմանում Իրանի 18 քաղաքացիների և ընկերությունների նկատմամբ՝ Թեհրանի բալիստիկ հրթիռների ծրագրին և ռազմական այլ գործողություններին աջակցելու համար: