Մատչելիության հղումներ

Ամերիկյան նոր պատժամիջոցներ՝ Իրանի նկատմամբ


Պաշտոնական Վաշինգտոնն այսօր հայտարարեց, թե նոր պատժամիջոցներ է սահմանում Իրանի 18 քաղաքացիների և ընկերությունների նկատմամբ՝ Թեհրանի բալլիստիկ հրթիռների ծրագրին և ռազմական այլ գործողություններին աջակցելու համար: Սահմանափակումներից մեկ օր առաջ Սպիտակ տունը հայտարարել էր, թե Իրանը հետևում է միջուկային ծրագրի շուրջ 2015 թվականին գերտերությունների հետ ձեռք բերված համաձայնագրին, միաժամանակ ձեռնարկում է քայլեր, որոնք «հակասում են փաստաթղթի ոգուն»:

«Այս վարչակազմը կշարունակի իր թիրախում պահել Իրանի չարամիտ գործունեությունը, այդ թվում՝ մարդու իրավուքների ոտնահարման դեպքերն ու պետության շարունակական աջակցությունը ահաբեկիչներին»,-հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG