Մատչելիության հղումներ

Պորոշենկոն Թբիլիսիում հանդիպումներ է ունենում Վրաստանի ղեկավարների հետ


Վրաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպումը Թբիլիսիում, 18-ը հուլիսի, 2017թ․
Վրաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպումը Թբիլիսիում, 18-ը հուլիսի, 2017թ․

Երկօրյա պաշտոնական այցով Վրաստանի մայրաքաղաք է ժամանել Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն:

Թբիլիսում նա արդեն հանդիպել է վրաց պաշտոնակից Գիորգի Մարգվելաշվիլիի հետ, պլանավորված են նաև հանդիպումներ վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի և խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեի հետ:

«Ես շատ ցավում եմ, որ Ուկրաինայի նախագահի վերջին պաշտոնական այցը Վրաստան տեղի էր ունեցել 25 տարի առաջ՝ սա բացարձակ անընդունելի է: Դժվար է գտնել ուկրաինացիների համար ավելի մոտ մի ազգ, ինչպիսիք վրացիներն են», - վրաց իշխանությունների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահը:

Ըստ վրացական լրատվամիջոցների՝ Ուկրաինայի և Վրաստանի առաջնորդները պատրաստվում են երկու երկրների միջև ռազմավարական համագործակցության խորացմանն ուղղված երկկողմ փաստաթղթեր ստորագրել:

Պորոշենկոն և Մարգվելաշվիլին կայցելեն Վրաստանի կողմից չվերահսկվող Խուրվալեթի գյուղ՝ տեղում ծանոթանալու շփման գծում տիրող իրավիճակին:

Վրաստան այցի շրջանակում Պորոշենկոն պլանավորում է այցելել նաև Սվանեթի և Աջարիա:

Թբիլիսիում վրաց և ուկրաինացի առաջնորդները կմասնակցեն վրաց-ուկրաինական գործարար համաժողովի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG