Չնայած սահմանին տիրող լարվածությանը, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում շեշտեց, թե չի բացառում, որ այս ամիս կհանդիպի Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Բանակցություններն, ըստ նրա, այլընտրանք չունեն։
«Հայաստանը երբեք չի հրաժարվել հանդիպումներից՝ թե՛ ամենաբարձր մակարդակով, թե՛ նախարարների մակարդակով։ Ինչպես ես ասել էի մի քանի օր առաջ, բացառված չէ, որ արտաքին գործերի նախարարների մակարդակով հանդիպում լինի հուլիս ամսին», - ասաց Նալբանդյանը։