«Սասնա ծռեր»-ի անդամներից 18-ի գործով առաջին դատական նիստը մեկնարկից մի քանի րոպե անց կես ժամով ընդմիջվեց։
Դատավորը 30 րոպե ընդմիջում հայտարարեց, որպեսզի պաշտպանները կարողանան մուտք գործել նիստերի դահլիճ։
Նշենք, որ ինչպես «Սասնա ծռեր»-ի 14 անդամների գործով դատական նիստերի մեկնարկին, այսօր ևս վիճաբանություն տեղի ունեցավ կարգադրիչների ու գործով որոշ փաստաբանների միջև։
Նախքան նիստերի դահլիճ մտնելը կարգադրիչները սարքով զննեցին փաստաբաններ Ինեսա Պետրոսյանին և Մուշեղ Շուշանյանին, սարքը ձայն հանեց, կարգադրիչները պահանջեցին փաստաբաններին ցույց տալ պայուսակների պարունակությունը, նրանք հրաժարվեցին՝ նշելով, որ իրենց ոչ թե զննում են, այլ խուզարկության ենթարկում։
Կարգադրիչները խնդրեցին փաստաբաններին՝ դրսում սպասել։
«Ես ձեզ նկատում եմ Շենգավիթի դատարանում, Կենտրոնի դատարանում, հիմա էլ Դուք Ավանի դատարանում եք, Դուք ի՞նչ գործառույթ եք այստեղ իրականացնում։ Դուք ո՞վ եք։ Իմ դիմաց կանգնած է համազգեստով մի քաղաքացի, որին տեսնում եմ ամենուրեք, ցույց տվեք Ձեր փաստաթուղթը, որ գործուղվել եք այս դատարան։ Ես հայտարարում եմ, որ Դուք շրջիկ կարգադրիչ եք», - ասաց Պետրոսյանը կարգադրիչին։
Մանրամասներն՝ ավելի ուշ