Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին` ծննդյան օրվա կապակցությամբ:
Ուղերձում, մասնավորապես, ասված է. - «Մեծարգո՛ Սերժ Ազատի, Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ: Ձեր ողջ կյանքի ընթացքում Դուք անմնացորդ ծառայել և ծառայում եք հայոց անկախ պետականության կայացման ու զարգացման, հայկական երկու հանրապետությունների պաշտպանունակության ամրապնդման ու բարգավաճման, հարազատ ժողովրդի նվիրական իղձերի իրականացման սուրբ գործին:Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ ծննդյան տարեդարձի առթիվ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք Ձեզ և Ձեր բոլոր հարազատներին ու մերձավորներին»:
Սերժ Սարգսյանն այսօր դարձավ 63 տարեկան։