Մատչելիության հղումներ

Սեֆիլյանն ու Պողոսյանը հեռացվեցին դահլիճից, նիստը չմեկնարկած ընդմիջվեց


Սեֆիլյանի գործով դատական նիստը մեկնարկեց լարված մթնոլորտում։

Փաստաբաններ Արայիկ Պապիկյանը, Տիգրան Եգորյանը, Տիգրան Հայրապետյանը թույլ չտվեցին կարգադրիչներին ստուգել իրենց պայուսակների պարունակությունը, վերջիններս էլ թույլ չտվեցին նրանց մասնակցել նիստին։

Նիստի մեկնարկին ամբաստանյալներ Ժիրայր Սեֆիլյանն ու Ներսես Պողոսյանը հեռացվեցին դահլիճից՝ ոտքի չկանգնելու համար։

Գործով դատավոր Տաթևիկ Գրիգորյանն ընդմիջում հայտարարեց։

«Այս մեկժամյա ընդմիջումները, որոնցից հիմնականում բաղկացած է դատական նիստը, կարծում եմ հենց այդ խորհրդակցությունների, ցուցումների և հանձնարարությունների ստացման նպատակով են արվում, հակառակ դեպքում անհասկանալի են դրանց պատճառները», - «Ազատության» հետ զրույցում ասաց փաստաբան Տիգրան Եգորյանը՝ շարունակելով. - «Ասենք, եթե դու համարեցիր, որ այս պահին պետք է, որպես նախագահ ու դատավոր, նիստի արդյունավետ ընթացքն ապահովելու համար հեռացնել ինչ-որ մեկին, անհասկանալի է, թե ինչու ես մեկ ժամով հետաձգում նիստը, նախ այդ գործողության հետ կապված կարող են բազմաթիվ հայտարարություններ ունենալ պաշտպանները, իմաստը ո՞րն է այդ գործողությունից անմիջապես հետո ընդհատել, հնարավորություն չտալ արտահայտվելու, լրացուցիչ տեխնիկական պրոցես առաջացնել, որը չի բխում արդարադատության արդյունավետության շահերից։ Հիմա դատարանը պետք է կողմնորոշվի՝ ինքն արդյունավետության նպատակո՞վ է գործողություններ անում, թե՞ այլ` քողարկված նպատակ կա, որովհետև դրան հաջորդող գործողություններն անհասկանալի են»։

Մանրամասներն՝ ավելի ուշ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG