Հայ - ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում իրավիճակը ներկայումս հանգիստ է: Այդ մասին այսօր ի պատասխան «Ազատության» հարցի հայտնեց Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը:
«Ազատության» մեկ այլ հարցին, որ վերաբերում էր իր առաջիկա պաշտոնանկության մասին մամուլի հրապարակումներին, Հակոբյանն արձագանքեց․ - «Տեղյակ չեմ»:
Հիշեցնենք՝ նախանցած շաբաթավերջին իրավիճակը ղարաբաղյան շփման գծում սրվել էր, ինչի հետևանքով Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի 4 զինծառայող զոհվեց, ևս 3-ը վիրավորվեցին: Ադրբեջանական կողմը հաղորդել էր իր մեկ զինծառայողի զոհվելու մասին:
Մանրամասները՝ քիչ անց